Մատչելիության հղումներ

Լավրովը մայիսի 13-ին կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների համաժողովին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների համաժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, ԱՊՀ արտգործնախարարները քննարկելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր և ԱՊՀ շրջանակներում համագործակցության հեռանկարը:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի միջազգային անվտանգությանը և մշակութային-մարդասիրական, ինչպես նաև գիտական ոլորտներում կապերի ամրապնդմանը»,- նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG