Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անոտնիու Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անոտնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կիևում է՝ Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով։

Գուտերեշը ժամանել է երեկ ուշ երեկոյան՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու հումանիտար աջակցությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից», - գրել է Գուտերեշը Twitter-ում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից առաջ նա ասել է․ - «Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար»։

XS
SM
MD
LG