Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պատերազմը բացասաբար է անդրադարձել նաև գլոբալ ավտոարդյունաբերության վրա


Այս տարվա երրորդ եռամսյակում 27 խոշոր ավտոմոբիլային ընկերությունների ներկայացուցիչ, «Բիլ Ուոլշ» գրուպի հիմնադիր Բիլ Ուոլշը կրտսերը վաճառքի ծավալների կտրուկ աճ էր կանխատեսում, բայց ապարդյուն։

«Մենք սովորաբար 2 հազար մեքենա ենք ունեն մեր պահեստում տարվա երրորդ եռամսյակում, բայց այս տարի ընդամենը 600 մեքենա ունենք», - ասում է ավտոդիլեր Բիլ Ուոլշը:

Ուոլշի ընկերության պահեստային պաշարները այս տարի նվազել են ավելի քան 65 տոկոսով, այն պարագայում, երբ մեքենաների պահանջարկն աշխարհում գնալով մեծանում է:

Ավտոմոբիլային ընկերությունների խնդիրները մասամբ կապված են նոր ավտոմեքենաների արտադրության համար անհրաժեշտ կիսահաղորդիչների՝ «չիպերի» գլոբալ դեֆիցտիտի հետ: Համավարակի բռնկումից առայսօր կիսահաղորդիչների մատակարարումները մնում են անկայուն: Ակնկալվում է, որ դեֆիցիտը կշարունակի ազդել արտադրության և վաճառքների վրա առաջիկա եռամսյակում։ Չիպերի դեֆիցիտին գումարվել են նաև այլ խնդիրներ։

«Աշխատուժի պակասի և տեղափոխման խնդիրներին գումարվել են բնական աղետները», - ասում է «Բիլ Ուոլշ» գրուպի հիմնադիրը։

Սուեզի ջրանցքի նավագնացության ուղիների փակումը 2021 թվականին էլ խոչընդոտներ ստեղծեց բեռափոխադրումների համար: Իսկ հիմա՝ Ուկրաինայի պատերազմը։

«Ուկրաինան Էլեկտրական հաղորդալարեր արտադրող ամենակարևոր երկրներից մեկն է», -նասում է Հյուսիսարևմտյան համալսարանի դասախոս Հանի Մահմասանին։

Պրոֆեսոր Մահմասանին, որը Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի փոխադրումների ամբիոնի առաջատար մաստանագետներից է, անդրադարձել է գլոբալ ավոտոբոմիլային շուկայում առկա խնդիրներին։

«Մեր մատակարարման շղթաներն այնքան գլոբալացված և փոխկապակցված են դարձել, որ երբ, ինչ-որ տեղ մի օղակ չի գործում՝ հետևանքները զգալի են լինում ամբողջ աշխարհում», - նկատում է Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի դասախոսը։

Մահմասանին ասում է՝ ավտոարդյունաբերությունը վերջին քսան տարիներին փորձել է օպտիմալացնել մատակարարման շղթաները՝ միաժամանակ կրճատելով ծախսերը:

«Մենք հիպերօպտիմիզացված մատակարարման շղթաների հետ գործ ունենք, ինչը նշանակում է, որ ինտերվալները շատ փոքր են: Իսկ, երբ ինտերվալներ չունես, ի վիճակի չես շտկել խանգարումները։ Հիմնականում նախապատվությունը տալով ցածր գնին և արդյունավետությանը՝ մենք կորցրել ենք ճկունությունը», - հավելում է Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի դասախոսը։

Էլեկտրոնային բաղադրիչների վաճառքով զբաղվող եվրոպական ընկերության՝ Avnet Silica ստորաբաժանման փոխանցմամբ՝ ավտոարտադրողները ավելի քան 500 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել համավարակի բռնկումից ի վեր, ինչից տուժել են Բիլ Ուոլշի նման ավտոդիլերները:

«Մենք ամսական մոտ 200 միավոր ենք հանել մեր ընդհանուր վաճառքից», - ասում է ավտոդիլեր Բիլ Ուոլշ կրտսերը:

Ավտոարտադրողները, որ աշխատում են Բիլ Ուոլշի և նրա դիլերների հետ, տեղեկացրել են, որ թեև փորձում են վերականգնել մատակարարման շղթաները, առկա խնդիրները դժվար թե լուծվեն մոտ ապագայում: «Կախված արտադրողից՝ գուցե 2023-ին, 2024-ին,կամ՝ 2025-ին։ Ասում են՝ մի ակնկալեք ունենալ այն քանակը, որը ունեցել եք նախքան համավարակը»:

Բազմաթիվ ավտոգնորդներ, որ սպասում են ցուցակագրման, պատրաստ են ավելի շատ վճարել, եթե գտնեն իրենց նախընտրած ավտոմեքենան։ Վերջին 40 տարվա ամենաբարձր գնաճի պայմաններում՝ Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր գնաճին զուգահեռ աճել են նաև ավտովարկերի տոկոսադրույքները:

XS
SM
MD
LG