Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

ՊՆ-ի հաղորդմամբ` նրանք քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստան էր այցելել նաև հոկտեմբերին, շեշտել` ՀՀ-ն համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը: Ռազմական դաշինքի ներկայացուցիչը խոսել էր նաև հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին: Դրան նախորդել էր Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցը Բաքու, որտեղ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG