Մատչելիության հղումներ

Թեհրանը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հերթական փուլը


Պաշտոնական Թեհրանը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների՝ օրերս Բաղդադում կայացած հինգերորդ փուլը։ Այս մասին այսօր հրավիրված ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

«Բանակցությունների հինգերորդ փուլը, որ անցած շաբաթ կայացել է Իրաքի և Օմանի կառավարությունների միջնորդությամբ, դրական էր և միտված առաջընթացի», - հայտարարել է Խաթիբզադեն։

Միջնորդի դեր ստանձնած պետություններից մեկի՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի խոսքով էլ` Իրանը և Սաուդյան Արաբիան բանակցությունների վերջին փուլի ընթացքում կարողացել են համաձայնություն ձեռք բերել 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG