Մատչելիության հղումներ

«Ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, թուրքական պատմությունը մաքուր է». Աքարն արձագանքել է Բայդենին


Թուրքիայի պաշտպանության նախարարը, ի պատասխան ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին, հայտարարել է, թե «ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, և թուրքական պատմությունը մաքուր է»:

«Ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս թեմայով մեր պատմաբանների ներկայացրած իրողությունները: Այդ պնդումները առաջ քաշողները պատմությունից թշնամություն են քաղում: Այս գործելակերպը ոչ մի կերպ չի ծառայում տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը», - ասել է նա:

Աքարն ընդգծել է, թե «ԱՄՆ աղբյուրներում 1915 թվականին վերաբերող աշխատություններ կան, որտեղ նույնպես չկա ցեղասպանություն ձևակերպումը»: Նրա համոզմամբ` ներկայումս այդ իրադարձությունները քաղաքական նպատակներով խեղաթյուրվում են:

«Մեր պատմությունը մաքուր է, ամաչելու ոչինչ չունենք»,- ասել է թուրք նախարարը:

Միացյալ Նահանգների նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում ինչպես և նախորդ տարի, օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը` մի քանի անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG