Մատչելիության հղումներ

Հետընտրական միջադեպեր Ֆրանսիայում, 2 զոհ Փարիզում հրաձգության հետևանքով


Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնը տոնում է հաղթանակը ընտրությունների երկրորդ փուլում, Փարիզ, 24-ը ապրիլի, 2022թ․
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնը տոնում է հաղթանակը ընտրությունների երկրորդ փուլում, Փարիզ, 24-ը ապրիլի, 2022թ․

Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, բողոքի տարերային գործողություններ են մեկնարկել։

Դրանց մասնակիցներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ընտրությունների արդյունքների առթիվ։ Ցուցարարների համոզմամբ՝ ֆրանսիական հանրության զգալի մասը ընտրությունների երկրորդ փուլին Էմանյուել Մակրոնի և Մարին Լը Պենի մասնակցության պատճառով զուրկ է եղել իրական ընտրությունից։

Բողոքի ակցիաները ցրելու նպատակով ֆրանսիական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Նույն ժամերին Փարիզում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունը հրազեն է կիրառել։ France-Presse գործակալության փոխանցմամբ` անհայտ անձինք Փարիզի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկի վրա փորձել են վրաերթի ենթարկել այդտեղ հերթապահող ոստիկաններին։ Վերջիններս, սակայն, կրակ են բացել՝ սպանելով մեքենայում գտնվողներ երեք անձանցից երկուսին։

Ֆրանսիական աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք միջադեպը որևէ առնչություն ունի ընտրությունների երկրորդ փուլի և դրան հետևած բողոքի ակցիաների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG