Մատչելիության հղումներ

Մոսկվան գնահատում է Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում


Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստան ժամանած ռուսաստանցիներ, Երևան, մարտ, 2022թ․

Մոսկվան գնահատում է նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։

«Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Արևմուտքի կողմից աննախադեպ հակառուսական արշավի առնչությամբ: Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունները, և գնահատում ենք այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով», - ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG