Մատչելիության հղումներ

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 18-ը


Օդեսայի հրթիռակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք ամսական երեխա, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա տեղեկություններով՝ տուժել է 18 մարդ։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Սև ծովի նավահանգստային Օդեսա քաղաքի ուղղությամբ, թիրախավորվել են ինչպես ռազմական օբյեկտներ, այնպես էլ բնակելի շենքեր։

«Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակումների միակ նպատակը ահաբեկչությունն է: Ռուսաստանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն, և նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է տեղին լինի»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել Օդեսայի հրթիռակոծության մասին տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG