Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է «Մոսկվա» հածանավում բռնկված հրդեհի հետևանքով ընդամենը մեկ զոհի մասին


«Մոսկվա» հրթիռային հածանավը, արխիվ
«Մոսկվա» հրթիռային հածանավը, արխիվ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Մոսկվա» հրթիռային հածանավում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 27-ը համարվում են անհետ կորած, անձնակազմի մյուս 396 անդամները տարհանվել են։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել է, որ հրդեհից հետո նավից ամբողջ անձնակազմն է տարհանվել, սակայն տեղեկություններ սկսեցին հայտնվել հածանավում ծառայող նավաստիների հարազատներից մահացածների և անհայտ կորածների մասին: Թե քանի մարդ կար հածանավում պաշտոնապես չի հաղորդվում, հրթիռային այդ հածանավի անձնակազմի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 510-ից մինչև 758 մարդ:

Ապրիլի 13-ին Սև ծովում «Մոսկվա» հրթիռային հածանավի խոցման մասին հայտարարել է ուկրաինական կողմը։ Ռուսական կողմն իր հերթին հաստատել է հրդեհի փաստը, սակայն պատճառները չի նշել։ Միջադեպից միայն երկու օր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հածանավը փոթորկի պայմաններում իրականացվող քարշակման ընթացքում խորտակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG