Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդել է միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` հրթիռը արձակվել է Արխանգելսկի մարզի «Պլեսեցկ» տիեզերակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 15-ի սահմաններում՝ հաջողությամբ խոցելով նախանշված թիրախը, որը գտնվել է 5800 կիլոմետր արևելք՝ Կամչատկա թերակղզում։

Ռուսաստանի նախագահը արդեն իսկ շնորհավորել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման առթիվ։ «Սարմատը» կստիպի լավ մտածել այն մարդկանց, որոնք փորձում են սպառնալ Ռուսաստանին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG