Մատչելիության հղումներ

Ամերիկյան հաուբիցներին տիրապետելու նպատակով ուկրաինացի զինվորականների վարժանքներ կանցկացվեն


Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին ասել է, որ վերջին օրերին Ռուսաստանը համալրել է մարտական ուժերը Դոնբասում։ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է լրացուցիչ ուժեր ներգրավել Դոնբասի մարտերի համար», - նշել է նա։

Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության մասին, Քըրբին հայտնել է, որ ուկրաինական զորքերում առաջիկա օրերին վարժանքներ կանցկացվեն ամերիկյան հաուբիցներին տիրապետելու համար։

«Այդ վարժանքները տեղի կունենան Ուկրաինայի սահմաններից դուրս»,- նշել է Պենտագոնի մամուլի խոսնակը, պարզաբանելով, որ ուկրաինացիների մի փոքր խումբ կմասնակցի վարժանքներին, որից հետո վերադառնալով Ուկրաինա գործընկերներին կսովորեցնեն ինչպես օգտագործել հրետանային այդ միջոցը։

Նա չի նշել, թե Ուկրաինայի սահմաններից դուրս ուկրաինացի զինծառայողների խմբի վարժանքները որտեղ և երբ են անցկացվելու։

ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել էր 18 հաուբից տրամադրել։

Ամերիկյան վերջին փաթեթի՝ 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության մասին Քըրբին ասել է, որ այն տեղափոխվել է աննախադեպ արագությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG