Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով է հանդես գալիս, 18-ը ապրիլի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով է հանդես գալիս, 18-ը ապրիլի, 2022թ․

Ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական դարձած երեկոյան տեսաուղերձում։ «Հիմա արդեն կարող ենք փաստել, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտը, որին երկար ժամանակ են պատրաստվում», - ասել է նա։

Ուկրաինացի զինվորականներն արդեն ներկայացրել են առաջին տվյալները երկրի արևելքում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրանց՝ ռուսական զորքերը փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում՝ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Ռուսաստանը նաև շարունակում է օգտագործել Բելառուսի տարածքը ուկրաինական բնակավայրերը գնդակոծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG