Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում անցկացված սոցհարցումները վկայում են՝ երկրորդ փուլի ֆավորիտը Մակրոնն է


Ֆրանսիայում կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից վեց օր առաջ, սոցհարցումները վկայում են՝ գործող նախագահ Էմանյուել Մակրոնի հաղթանակի շանսերը ամենանախընտրելին են։

Մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Մակրոնի օգտին առաջիկա կիրակի պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 53-ից 55 տոկոսը։ Նրա մրցակցի՝ ազգայնական Մարին Լը Պենի վարկանիշը տատանվում է 44-ից 47 տոկոսի միջակայքում։

Ֆրանսիական լրատվամիջոցների համոզմամբ՝ երկրորդ փուլի քարոզարշավի առանցքային դրվագը կդառնա թեկնածուների՝ չորեքշաբթի երեկոյան կայանալիք հեռուստաբանավեճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG