Մատչելիության հղումներ

«Մտահոգ ենք Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ շարունակվում են սադրանքները». Գարեգին Երկրորդ


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

«Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում», - տոնի առթիվ հղած իր շնորհավորանքում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր պատգամում խոսել է խաղաղության մասին. «Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում»:

Գարեգիկ Երկրորդը մտահոգություն է հայտնել այսօր Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները»։

Նա վստահություն է հայտնել, որ արցախցիները չեն ընկճվելու դժվարությունների առջև, և մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ «պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG