Մատչելիության հղումներ

Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ վերադարձել են իրենց զբաղեցրած դիրքերը. Արցախի տեղեկատվական շտաբ


Ադրբեջանական կողմը ժամը 16:00-ի դրությամբ արդեն ամբողջությամբ վերադարձել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի շրջակայքի իր՝ մինչև երեկվա միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը` հավելելով, որ շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը, հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։

XS
SM
MD
LG