Մատչելիության հղումներ

Պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև հերթական բախումները Տաճարի լեռան վրա


Իսրայել - Երուսաղեմի համայնապատկեր, արխիվ
Իսրայել - Երուսաղեմի համայնապատկեր, արխիվ

Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա նախօրեին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև, ինչի հետևանքով ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։

Իսրայելի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ծայրահեղականների խումբը իսրայելցի ոստիկանների վրա քարեր և պայթյուցիկ սարքեր է նետել, ինչին ի պատասխան իսրայելական անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։

Պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև լարվածությունը կտրուկ աճել է Իսրայելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց զոհ է դարձել 14 մարդ:

Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բանակի կողմից նախօրեին իրականացված գործողության հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել։

Ընդհանուր առմամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում բռնությունների աճի հետևանքով տարածաշրջանում 21 պաղեստինցի է մահացել։

Լարվածության սրման հերթական ալիքը համընկել է մահմեդականների՝ Ռամադան ծոմի ամսվա հետ։

2021 թվականին Ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումները կատաղի մարտերի էին վերաճել՝ պաղեստինյան «Համաս» շարժման զինյալների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG