Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները պնդում են, որ խոցել են «Մոսկվա» հածանավը, ռուսները չեն հաստատում


«Մոսկվա» հրթիռակիր հածանավը Բոսֆորի նեղուցում, արխիվ
«Մոսկվա» հրթիռակիր հածանավը Բոսֆորի նեղուցում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մոսկվա» հածանավը լուրջ վնաս է կրել պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: «Մոսկվա»-ի անձնակազմը տարհանվել է:

Ռուսները զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հայտնում և պնդում են, թե նավի միջադեպը կապված է զինամթերքի պայթյունի հետ:

Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ «Մոսկվա»-ն խոցվել է «Նեպտուն» տեսակի երկու հականավային թևավոր հրթիռներով:

«Մոսկվա»-ն երկրորդ նավն է, որը վնասվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմում:

Ավելի վաղ ուկրաինացիները կարողացել են Ազովի ծովում ոչնչացնել ափհանման գործողություններում կիրառվող «Օրսկ» դեսանտային նավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG