Մատչելիության հղումներ

Սահմանային հրաձգության հետևանքով վիրավորված տաջիկ զինծառայողը հիվանդանոցում մահացել է


Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի հատվածներից մեկը, արխիվ

Տաջիկստանի իշխանությունները հայտնում են, որ երեկ երեկոյան Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված սերժանտ, 27-ամյա Զոիր Սաիդումարվը հիվանդանոցում մահացել է։ Այսօր նա հուղարկավորվել է հայրենի գյուղում։

Ղրղըզական կողմից, ըստ առողջապահության նախարարության, երեք մարդ է վիրավորվել, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։

Բիշքեկը պնդում է, որ տաջիկստանցի զինվորականները Ղրղըզստանի տարածք են մտել, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել։ Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակն ու հետ քաշել ուժերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG