Մատչելիության հղումներ

Ուկրաինացի վիրավորները տեղափոխվել են Գերմանիա


Ուկրաինա, պատերազմ, արխիվ
Ուկրաինա, պատերազմ, արխիվ

Գերմանական օդուժի օդանավը հատուկ չվերթով անցած երկուշաբթի Գերմանիա է տեղափոխել ուկրաինացի վիրավորներին՝ տեղի հիվանդանոցներում նրանց բուժելու նպատակով։

Գերմանիայի օդուժի բժշկական ծառայության տվյալներով` վիրավորներին վերցրել են Լեհաստանի հարավ-արևելքում, Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Ռժեշով քաղաքի օդանավակայանից։ Ըստ գերմանական Dpa գործակալության` տեղափոխված վիրավորները 12 խաղաղ բնակիչներ են, նրանց թվում նաև երեխաներ կան, որոշ հիվանդների ուղեկցել են հարազատները։

Օդանավը Քյոլնում վայրէջք է կատարել երեկ` կեսօրից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG