Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 15-ով, բուժվածներինը՝ 14-ով


Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք` այդ թիվը հասնելով 422 հազար 677-ի: Առողջացածների թիվն ավելացել է 14-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 410 հազար 324-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 53 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 2355 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 998 հազար 412-ի:

Կորոնավիրուսից մահվան դեպք նախորդ օրը չի գրանցվել:

Այս հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 620 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG