Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 45 լեհ դիվանագետ է վտարում


Ռուսաստանի ԱԳՆ, Սմոլենսկայա հրապարակ, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ, Սմոլենսկայա հրապարակ, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 45 լեհ դիվանագետների անվանել է persona non grata՝ անցանկալի անձ: Նրանք պետք է մինչև ապրիլի 13-ը հեռանան Դաշնության տարածքից:

«Ի պատասխան Լեհաստանից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու այդ երկրի ոչ բարեկամական գործողությանը, Լեհաստանի դեսպանատանն, ինչպես նաև Իրկուտսկում, Կանինինգրադում և Սանկտ Պետերբուրգում աշխատող 45 լեհ դիվանագետներ փոխադարձության սկզբունքով արտաքսվում են Ռուսաստանից: Համապատասխան նոտան փոխանցվել է Լեհաստանի դեսպան Կշիշտոֆ Կրաևսկուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրությունում:

Ռուսաստանը դեսպանին խիստ բողոք է հայտնել «մարտի 23-ին 45 ռուսաստանցի դիվանագետների անհիմն արտաքսման կապակցությամբ»:

«Դեսպանին ասվել է, որ այդ քայլը մենք գնահատում ենք որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քայքայելու Վարշավայի միտումնավոր ձգտում: Դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ լեհական կողմի վրա է», - ասվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են: Ռուսաստանի դեսպանությունը Վարշավայում և հյուպատոսարանները Կրակովում, Գդանսկում և Պոզնանում շարունակում են աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG