Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 14-ով, բուժվածներինը՝ 25-ով, մահվան դեպք չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 14-ով՝ հասնելով 422 հազար 643-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 25-ով և հասել 410 հազար 295-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 46 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 993 հազար 204-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 619 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 50 մարդ։

XS
SM
MD
LG