Մատչելիության հղումներ

Տուգանք նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակում սովետական ժողովրդի որոշիչ դերը հերքելու համար


Պետական դուման միաձայն ընդունում է Դոնբասի և Լուգանսկի «հանրապետությունները» ճանաչելու օրինագիծը, Մոսկվա, 22 փետրվարի, 2022թ.
Պետական դուման միաձայն ընդունում է Դոնբասի և Լուգանսկի «հանրապետությունները» ճանաչելու օրինագիծը, Մոսկվա, 22 փետրվարի, 2022թ.

Ռուսաստանի Պետական դուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որով տուգանքներ են սահմանվում նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը նույնականացնելու համար:

Նոր օրենքով տուգանք է նախատեսվում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակում խորհրդային ժողովրդի վճռական դերը և նացիզմից Եվրոպայի երկրների ազատարգման գործում ԽՍՀՄ մարդասիրական առաքելությունը հերքելու համար:

Այդ պահանջների խախտումը հանրային ելույթում, մամուլում, այդ թվում` համացանցում տեղադրված տեղեկություններում, ֆիզիկական անձանց համար նախատեսում է մինչև 2 հազար ռուբլու տուգանք կամ 15 օրվա կալանավորում: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի գումարը կհասնի 5 հազար ռուբլու:

Իրավաբանական անձանց համար տուգանքը կլինի մինչև 50 հազար ռուբլի: Խախտումը կրկնելու դեպքում իրավաբանական անձի գործունեությունը կսառեցվի մինչև 90 օր ժամկետով:

Օրինագիծը հեղինակել են խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի «Եդինայա Ռոսիյա» կուսակցության խմբակցության անդամներ Ելենա Յամպոլսկայան և Ալեքսանդր Ժուկովը և վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամներ Ալեքսեյ Պուշկովն ու Օլգա Կովիտիդին:

«Նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակում Խորհրդային Միության որոշիչ դերը հերքելու արգելքի մասին» օրենքը նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2021 թվականի հուլիսի 1-ին, սակայն այդ օրենքում չի նշվել, թե ինչ պատիժ է սահմանվելու խախտումների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG