Մատչելիության հղումներ

Զելենսկի․ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի չունենալ, սակայն բանակցությունները պետք է շարունակել


Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը «կարող է տեղի չունենալ», սակայն նույնիսկ Բուչայի ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը խոսել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։

«Պարզապես ասել՝ եկեք ոչնչի մասին այսօր չխոսենք, ամենահեշտ դիրքորոշումն է։ Ամենադժվարը՝ ասել այն, ինչ նրանք արել են, ճանաչել նրանց որպես թշնամի և միևնույն ժամանակ հնարավորություն գտնել հանդիպելու և այդ հանդիպման ընթացքում ելքեր գտնելու», - հայտարարել է Զելենսկին։

Նա Բուչայում տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն» և «ցեղասպանություն»՝ վստահություն հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները կպատժվեն։

Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ չեն հավատում անվտանգության ռուսաստանյան երաշխիքներին՝ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում։ «Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ մենք ձեզ հետ ամենահզոր համաձայնագիրը ստորագրենք, հասկանում ենք, որ երկու տարի անց Ռուսաստանը կարող է վերադառնալ», - ասել է Զելենսկին։

XS
SM
MD
LG