Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլց. «Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել քննել և ամբողջությամբ բացահայտել Ուկրաինայի Բուչա անվամբ բնակավայրում տեղի ունեցած դեպքերը:

«Խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է: Ես պահանջում եմ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, թույլ տալ այցելել այդ շրջան», - ասել է կանցլերը:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները բնակիչների են գնդակահարել: Ըստ Կիևի, ավանում հայտնաբերվել են կապված ձեռքերով մոտ տարածությունից գնդակահարված մարդկանց դիակներ:

Ռուսական բանակը մարտի 30-ին է հեռացել Բուչայից: Ռուսները պնդում են, որ խաղաղ բնակիչների չեն գնդակահարել, և զարմանք են հայտնում այն կապակցությամբ, որ ուկրաինացիները «միայն երեք օր անց են բարձրաձայնում խաղաղ բնակիչների սպանության հարցը»:

Շոլցի փոխանցմամբ, Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ կսահմանի նոր պատժամիջոցներ և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի բանակին:

«Մենք դաշնակիցների շրջանում առաջիկա օրերին կընդունենք նոր միջոցներ: Նախագահ Վլադիմիր Պուտինը և նրան սատարող անձինք կզգան հետևանքները: Եվ մենք կշարունակենք զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել ռուսների ներխուժումից», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG