Բաքվում գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, կա ավելի քան 30 վիրավոր:
«Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, տուժածներից 6-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ևս 12 մարդ միջին ծանրության վնասվածքներ է ստացել:
Պայթյունը որոտացել է ապրիլի 3-ին` առավոտյան ժամը 3-ին, Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբաիլի շրջանի Թարլան Ալիյարբեկովի փողոցում գտնվող գիշերային ակումբում:
Ոչ պաշտոնական տվյալներով, ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառ է դարձել ակումբի սրահում տեղադրված գազի բալոնի արտահոսքը: