Մատչելիության հղումներ

Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին


Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:

Վարչապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG