Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով, բուժվածներինը՝ 55-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով՝ հասնելով 422 հազար 540-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 55-ով և հասել 410 հազար 42-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 63 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 977 հազար 286-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 616-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 205 մարդ։

XS
SM
MD
LG