Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է, թե Ռուսաստանին է փոխանցել ՍՈւ-30 ինքնաթիռներ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների համար


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։

«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները», - հայտարարում է ՊՆ-ն։

Այս մասին լուրը հրապարակել էր Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը` հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության` իրականությանը չի համապատասխանում նաև այս հրապարակման մեջ արվող մեկ այլ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG