Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և 82-րդ դեսանտային դիվիզիայի զինծառայողները, Յասիոնկա. Լեհաստան, 25 մարտի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 25-ին Լեհաստանում ասել է, որ ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման Վաշինգտոնը «Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության ընթացքում երբևէ ընդունված ամենակոշտ պատժամիջոցները»:

Բայդենը՝ չմանրամասնելով, նշել է, որ առաջիկայում սանկցիաները դեռ կխստացվեն:

Միացյալ Նահանգների ղեկավարը Լեհաստանում այցելել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Ռժեշուվ ավան, որտեղ գտնվող մեծ պահեստ է հասցվում մարդասիրական օգնությունը և ռազմական նշանակության բեռն Ուկրաինայի բանակի համար:

Բայդենը Յասիոնկա ավանում հանդիպել է Լեհաստանում տեղակայված ամերիկյան 82-րդ դեսանտային դիվիզիայի զինծառայողների հետ:

Զորամասի ճաշարանում նա զինվորների հետ միասին պիցցա է ճաշակել: Զրույցի ընթացքում Բայդենը նրանց անվանել է «աշխարհի լավագույն զինվորները» և ծառայության համար շնորհակալություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG