Մատչելիության հղումներ

«Բալտիյսկի դոմ» փառատոնի շրջանակներում Երևանում ներկայացումներով հանդես կգան վրացական, մոլդովական և ռուսաստանյան թատերախմբեր


Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքը։

«Ազատության» հետ զրույցում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը փոխանցեց, որ ավանդաբար Սանկտ Պետերբուրգում անցկացվող փառատոնի կազմակերպիչները որոշել են ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրակատիկական թատրոնը անցյալ տարի գրանցեց մի քանի ուշագրավ հաղթանակներ միջազգային փառատոներում։

Այս տարի թատրոնը իր հանդիսատեսին կներկայացնի նոր ներկայացումներ, և, ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր թատրոնի տնօրեն Մարիաննա Հարությունյանը, այս տարի ևս նախատեսված են հյուրախաղեր, մասնավորապես, ապրիլի 3-8-ը մեկնելու են Սանկտ Պետերբերբուրգ՝ մասնակցելու թատերական փառատոնի. - «Բալտիյսկի դոմ փառատոնը, որ ամեն տարի անցկացվում է։ Մեր թատրոնը տարիներ շարունակ մասնակցել է այդ փառատոնին։ Այս տարի իրենք որոշեցինք, որ այդ փառատոնը, բացի Սանկտ Պետերբուրգից, կանցկացվի տարբեր երկրներում։ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ այդ փառատոնը նույնպես կցուցադրի ներկայացումներ։ Այնպես որ ապրիլի վերջին մենք ներկայացումներ կունենանք Վրաստանից, Մոլդովայից, երկու ներկայացում Պետերբուրգից»։

Ռուսական դրամատիկական թատրոնը մեկ տասնյակից ավելի ներկայացումներ ունի խաղացանկում թե' մեծահասակների, թե' մանկահասակներ համար։ Մարիաննա Հարությունյանը շեշտում էր, որ այն սիրելի մշակութային օջախ է տարբեր ազգերի ներկայացուցիչների համար։ Այս օրերին ավելացել է Ռուսաստանից և Ուկրայինայից ժամանած մարդկանց թիվը մայրաքաղաքում, նրանցից շատերը այցելում են թատրոն։

Մարիաննա Հարությունյանն ասաց, որ իրենք առհասարակ շատ տարբեր հանդիսատես ունեն. - «Եվ ամեն մեկը գտնում է իրեն հետաքրքրող ներկայացում՝ անկախ նրանից, թե ինչպես են տիրապետում ռուսերենին։ Դա սիրված վայրերից է Երևանի»։

Հարցին, թե ինչպիսի ներկայացումներ են պետք մեր հանդիսատեսին, Հարությունյանն արձագանքեց. - «Հանդիսատեսին շատ տարբեր ներկայացումներ են անհրաժեշտ, և' ներկայացումներ, և' համերգներ։ Մեր քաղաքը բավականին մեծ է, և ցանկացած մարդ ինքն է ընտրում այսօր գնա ջազ փառատոնի՞, թե՞ երեխայի հետ գնա օպերա «Մարդուկ-ջարդուկը» դիտելու։ Հանդիսատեսը ինքն է ընտրում ինչ անի։ Եվ ասեմ ձեզ՝ շեղվելով թեմայից։ Շատ հետաքրքիր է, և ես շատ ողջունում եմ, որ հիմա ստեղծվում են նոր թատրոններ։ Օրինակ՝ «Բաբելոն» թատրոնը, որտեղ անցկացվում են և' համերգներ, և' թատերական ներկայացումներ։ Ինձ թվում է, որ եթե ստեղծվում են թատրոններ, դա խոսում է նրա մասին, որ մեր հանդիսատեսը կարիք ունի ներկայացումների և թատրոնի»։

Հարցին, թե ինչպես են հաղթահարում ֆինանսական խնդիրները, Ստանիսլավկու անվան ռուսական դրամատիրական թատրոնի տնօրենը պատասխանեց. - «Կյանքը բարդ է։ Մենք արդեն շուտով ունենք մի քանի առաջնախաղ. թատրոնի գեղարվեստական ղեկավարը բեմադրում է Չեխովի «Բալենու այգին», և ես կարծում եմ, մեր հանդիսատեսը կսիրի այդ ներկայացումը։ Մեր փոքր բեմում կլինի հետաքրքիր ներկայացում, կոչվում է «Խաղ»։ Դա մեր դերասանուհիներից Ելենա Վարդանյանի ռեժիսորական դեբյուտը կլինի, ևմ ես կարծում եմ, հանդիսատեսը շատ կսիրի, որովհետև այդ ներկայացումը թատրոնի թեմա է, թատրոնի ու կինոյի հարաբերությունների, կոմեդիա կա մեջը, տրագիզմ կա մեջը։ Վրաստանից բեմադրիչ Լևոն Ուզունյանը Էդվարդ Հակոբյանի և Արմեն Առնաուտովի հետ դուետային ներկայացում է անում՝ «Կեղծ նոտա»։ Դա երևի շատ արդիական թեմա է մեր օրերին, դա հակապատերազմական թեմա է, համամարդկային թեմա է, թե ինչպես մեր բոլոր սխալները կարող են տարիներ հետո հայտնվել նորից և իրենց զգացնել տալ»։

XS
SM
MD
LG