Մատչելիության հղումներ

Իսրայելում 4 մարդ դանակով հարձակման զոհ է դարձել


Իսրայելի Բեեր-Շևա քաղաքը, արխիվ
Իսրայելի Բեեր-Շևա քաղաքը, արխիվ

Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շևա քաղաքում դանակով հարձակման զոհ է դարձել 4 հոգի: Հարձակվողը` արաբական ծագումով Իսրայելի քաղաքացի, սպանվել է մեկ այլ քաղաքացու կրակոցից, ով ականատես է եղել հարձակմանը և որոշել ինքնուրույն վնասազերծել հարձակվողին:

Հարձակում գործած անձը նախկինում դատապարտվել էր ազատազրկման «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Որքան մոտենում է մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամիսը, Իսրայելում և պաղեստինյան տարածքներում լարվածությունն աճում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG