Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը


Ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր շարունակվել են շուրջ մեկուկես ժամ։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին տեղեկացրել է ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում իշխող մեծամասնության ղեկավար Դավիթ Արախամիան։

Նրա խոսքով՝ հեռավար կարգով անցկացված բանակցություններից հետո կողմերը քննարկումները շարունակել են աշխատանքային խմբերում։ «Աշխատելու ենք ողջ օրվա ընթացքում», - նշել է Արախամիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG