Մատչելիության հղումներ

Բայդենը շնորհավորել է Ալիևին Նովրուզի առթիվ


Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մարտ, 2016թ․
Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մարտ, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի առթիվ։

«Ամերիկյան վարչակազմը շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։ Մենք Ադրբեջանի հետ աշխատելու ենք նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորաբար անվտանգության խնդիրների, տարածաշրջանային հաշտեցման և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի ուղղությամբ», - նշված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG