Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի կատարի պատերազմը դադարեցնելու միջազգային դատարանի պահանջը


Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, մենք չենք կարող ուշադրություն դարձնել այդ որոշմանը։ Միջազգային դատարանում «կողմերի համաձայնություն» հասկացողություն կա։ Այս դեպքում որևէ համաձայնություն չի կարող լինել»,- ասել է Պեսկովը։

Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը և երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։

XS
SM
MD
LG