Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ևս մեկ ժամկետային զինծառայողի դի, ընթանում է քննություն․ ՀՀ ՊՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ երեկ մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Այս դեպքով ևս տարվում է քննություն։

XS
SM
MD
LG