Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 79-ով, բուժվածներինը՝ 108-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 79-ով՝ հասնելով 422 հազար 155-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 108-ով և հասել 408 հազար 907-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 193 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 941 հազար 837-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 587-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 019 մարդ։

Արցախում՝ հիվանդության 3 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 57 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, հիվանդությունից ստացիոնար բուժվում է 18 մարդ։

Այս տարի կատարվել է 10 հազար 263 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 67 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG