Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը կդիմի ՍԴ՝ ընդդեմ նախագահի


Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ
Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է շուտով դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից երկրի Սահմանադրությունը խախտելու հարցը քննելու համար։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարությունը պնդում է, որ դեսպաններ նշանակելու հարցում Զուրաբիշվիլին մեկ անգամ չէ, որ մերժել է կառավարությանը։

Նախօրեին Վրաստանի նախագահը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրել էր միջազգային իր գործունեությունը սահմանափակելու մեջ, որի պատճառով ինքը չեղարկել է այցերը Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա։ «Ես չեղարկեցի բոլոր պաշտոնական ձևաչափերը և նպատակահարմար գտա օգտագործելով իմ անձնական կապերը աշխատանքային այցը վերափոխել անձնական հանդիպումների»,- դժգոհել է Զուրաբիշվիլին։

Նա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նաև կշատմբել է Եվրամիությանը անդամակցելու դիմումը միաձնյա ստորագրելու համար։

«Վրացական երազանքի» նախագահ Իրաքլի Կոբախիձեն ասել է, որ եթե արտասահմանյան այցերի մասին նախագահի խոսքերը ճիշտ են, ուրեմն ստացվում է, որ նա խախտել է Սահմանադրությունը։

Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ նախագահը արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ է վարում կառավարության համաձայնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG