Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է անօրինական միգրացիա կազմակերպող խումբ բացահայտելու մասին, կա 2 ձերբակալված


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ բացահայտելու մասին։

Ըստ հաղորդագրության, Երևանիի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ՝ կեղծ փաստաթղթերով և տեղեկություններով։

Խմբի անդամների բնակության հասցեներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Երկու անձ ձերբակալվել է, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

XS
SM
MD
LG