Մատչելիության հղումներ

Իրանի արտաքին գործերի նախարարը վաղը կմեկնի Մոսկվա


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, արխիվ, Թեհրան:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը վաղը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք: Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Արտգործնախարարության մամլո խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը:

«Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մարտի 15-ին պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա»,- ասել է խոսնակը:

Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցի օրակարգի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG