Մատչելիության հղումներ

Մարիուպոլի ծննդատան ռմբահարման հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում` մեկ երեխա Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, որ ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի ծննդատան ու մանկական հիվանդանոցի երեկվա ռմբահարման հետևանքները ճշգրտվել են։ «Երեք մարդ է զովել, այդ թվում` մեկ աղջնակ։ 17-ը վիրավորվել են՝ նրանք երեխաներ են, կանայք ու բուժաշխատողներ»,- հայտնել է նա:

Զելենսկին ասել է, թե ռուսները ստում են, երբ ասում են, թե ծննդատանը և հիվանդանոցում պացիենտներ, կանայք ու երեխաներ չկային։

«Նրանք խաբում են, թե այնտեղ դիրքավորվել էին ազգայնականները։ Ինչպես միշտ նրանք ստում են։ Ռազմական հանցագործությունները անհնարին են առանց այն քողարկելու քարոզչության։

Ես նրանց մի բան կասեմ՝ դուք պատասխանատվության եք ենթարկվելու, այնպես, ինչպես նրանք, որ խաղաղ բնակիչների վրա ռումբեր գցելու հրամաններ են տալիս»,- ասել է Զելենսկին՝ հայտարարելով, թե ռուսական զորքերը արդեն իսկ հումանիտար աղետ են ստեղծել Ուկրաինայում, որը նրանց պլանների մի մասն է միայն։

«Նրանք ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդին, ստիպել ծնկի իջնել, ջուր և ուտելիք վերցնել օկուպանտների ձեռքից, որ ուկրաինացիները կարողանան իրենց կյանքը փրկել միայն օկուպացված տարածքներ, կամ Ռուսաստան տեղափոխվելով ու դրա համար են շրջափակում Մարիուպոլը և այլ քաղաքներ», - այսօրվա իր տեսաելույթում ասել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանը չի հերքում Մարիուպոլի ծննդատունն ու մանկական հիվանդանոցը ռմբակոծելու փաստը, բայց պնդում է, որ այն վերածվել էր ռազմական բազայի։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Անթալիայում ասել է, թե Մարիուպոլի ծննդատունը «Ազով» գումարտակը որպես բազա էր օգտագործում։ Նա ասել է, որ այնտեղ վաղուց չկան կանայք, երեխաներ և բուժանձնակազմ։

XS
SM
MD
LG