Մատչելիության հղումներ

Ապրիլին նախատեսված է Փաշինյանի այցը Մոսկվա


Փաշինյան-Պուտին հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ

Ապրիլին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Այս մասին գերծադիրի ղեկավարն ասաց կառավարության այսօրվա նիստում՝ հստակ օր չնշելով։

Այցը, ըստ Փաշինյանի, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում է։

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 26-ին։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստան Հայաստանի վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։

XS
SM
MD
LG