Մատչելիության հղումներ

Քամալա Հարիսը վաղը Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը


Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը համագործակցելու է Լեհաստանի և Ռումինիայի իշխանությունների հետ Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում և հավաստիացնելու է, որ Վաշինգտոնը Մոսկվայի ներկայիս ագրեսիվ կեցվածքի կապակցությամբ միանշանակ սատարելու է այդ երկու երկրներին:

Հարիսը վաղը պետք է հանդիպի Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարների հետ: Մոսկվայի ագրեսիան խիստ անհանգստացրել է Վարշավային և Բուխարեստին, որտեղ չեն բացառում, որ ռուսները կարող են նաև մյուս ուղղություններով շարունակել ռազմական գործողությունները:

Երկու երկրներն անմիջական սահմաններ ունեն Ուկրաինայի հետ, որտեղից այս օրերին ընդունում են հարյուր հազարավոր փախստականների:

Հարիսը Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարների հետ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների քաղաքականության հարցը:

Միացյալ Նահանգների փոխնախագահը Վարշավայում կհանդիպի նաև Ուկրաինայի խնդրով Լեհաստան այցելող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG