Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները


Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Կողմերը նշել են Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի նիստի կարևորությունը, որը նախատեսված է այս տարվա մարտի 9-10-ը Ադրբեջանում։

«Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ և Ուկրաինայում տիրող իրավիճակը», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG