Մատչելիության հղումներ

Արախամիա․ Չի բացառվում, որ Թրամփը ժամանի Ուկրաինա


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Չի բացառվում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում ժամանի Ուկրաինա», - Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Դավիթ Արախամիան։

«Մենք դեռևս չհաստատված տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մի շարք հանրապետական օրենսդիրների ուղեկցությամբ, առաջիկայում կարող է ժամանել Ուկրաինա՝ մեր երկրին աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինայի օդային տարածքը ոչ-թռիչքային գոտի հայտարարելու հարցը քննարկելու համար», - նշել է Արախամիան։

Նրա խոսքով՝ ոչ-թռիչքային գոտու ստեղծումն ուկրաինական կողմի համար սուր անհրաժեշտություն է, քանի որ «պատերազմի առաջին օրերին ռուսական կողմն ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG