Մատչելիության հղումներ

Ադրբեջանի երկու զինծառայողներ անհետացել են Հայաստանի հետ սահմանին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այսօր երկու զորակոչիկներ՝ Ֆիրդովսի Աբդուլաևը և Ֆարիդ Մամեդովը, Լաչինի շրջանում մեկ մարտական դիրքից մյուսը տեղափոխվելու ճանապարհին, եղանակային վատ պայմաններում անհետացել են:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ չնայած ձյան փոթորկին և դժվարանցանելի լեռնային տեղանքին, անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, և ամեն ինչ արվում է անհետացած երկու զինծառայողներին հայտնաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG