Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը վերահաստատեց ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաևի մահապատիժը


Բոստոնի մարաթոնի օրը ահաբեկչություն իրականացրած մեղադրյալ Ջոխար Ցարնաևը, Բոստոն, 23 մայիսի, 2015թ.
Բոստոնի մարաթոնի օրը ահաբեկչություն իրականացրած մեղադրյալ Ջոխար Ցարնաևը, Բոստոն, 23 մայիսի, 2015թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը վերահաստատել է Բոստոնի մարաթոնի օրն ահաբեկչական գործողություն իրականացրած Ջոխար Ցարնաևի մահապատիժը: Դատավորները 6 կողմ, 3 դեմ քվեներով են ընդունել որոշումը:

Այդ որոշմամբ Գերագույն դատարանը փաստորեն ընդունել է նախագահ Ջո Բայդենի վարչակարգի փաստարկն այն մասին, որ դաշնային վերաքննիչ դատարանը սխալ է արել, մերժելով Ցառնաևի մահապատիժը։

Ցառնաևը ծագումով չեչեն է, ծնվել է Ղրղըզստանում: Ջոհարը և նրա ավագ եղբայրը՝ Տամերլան Ցարնաևը 2013 թվականին Բոստոնում ավանդական մարաթոնի օրը երկու ինքնաշեն ռումբ են պայթեցրել:

Զոհվել է երեք մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Տամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանների հետ բախման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG