Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի գեներալ-մայորը ձերբակալվել է կոռուպցիայի գործով


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ, գեներալ-մայոր Նիզամի Մամեդովը ձերբակալվել է պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով:

«Մամեդովը մեղադրվում է 80 միլիոն 600 հազար մանաթ [47 միլիոն 400 հազար ամերիկյան դոլար] յուրացնելու համար», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դատարանի վճռով գեներալ-մայոր Մամեդովը ձերբակալվել է 4 ամսով: Հետաքննությունը վարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը: Գործի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG