Մատչելիության հղումներ

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի նկատմամբ


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա

Լատվիայի արտաքին գերատեսչության ղեկավար Էդգարս Ռինկևիչսը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

Դրանում ներառվել է մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ֆինանսական ակտիվների սառեցումը:

Ռինկևիչսը մանրամասներ չի հայտնել, սակայն հաղորդել է, որ Եվրոպական միությունն արդեն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG